Բրատիսլավայում սեպտեմբերի 16-ին Եվրամիության 27 երկրների առաջնորդները Brexit-ի հետ կապված ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պլանավորում են պատրաստել գործողությունների ճանապարհային քարտեզ, որոնք պետք է կատարվեն մինչև 2017 թվականի մարտի Հռոմի գագաթնաժողովը: Այդ մասին RIA Novosti-ի հայտնել է ԵՄ կառավարությանը մոտ գտնվող աղբյուրը:
Աղբյուրի խոսքով` այդ ճանապարհային քարտեզը կպարունակի կետեր՝ կապված շատ ոլորտների հետ, այդ թվում՝ ԵՄ անվտանգության և ներդրումների:
Բրատիսլավայում ԵՄ 27 երկրների առաջնորդների գագաթնաժողովը կլինի ոչ պաշտոնական, այդ պատճառով Brexit-ի համատեքստում ԵՄ կյանքի այս կամ այն ոլորտում կոնկրետ որոշումներ պետք չէ սպասել: Սակայն առաջնորդները պլանավորում են ազնվորեն գնահատել ԵՄ-ում գործերի դրությունը Brexit-ի կապակցությամբ, նշել է աղբյուրը:










































