Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում իր գործունեության առաջնահերթություններից է լինելու Մարտի 1-ի գործի քննությունը, բացահայտումը:
Անդրադառնալով Արթուր Դավթյանի հայտարարությանը՝ իրավապաշպան Սեդա Սաֆարյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ համակարգը թույլ չի տալիս, որպեսզի Մարտի 1-ի գործերն արժանանան օբյեկտիվ ուսումնասիրման և քրեաիրավական որակումներ տրվեն հանցանք կատարած անձանց արարքներին:
«Ցանկալի է, որ դատախազները նման մտահղացումներ ունեն և այդ մասին բարձրաձայնում են, բայց չեմ ցանկանում, որ դրանք ընդամենը արտահայտություններ լինեն և դատախազի պաշտոնը զբաղեցնելուց հետո գործնական քայլեր չարվեն:
Մի ամբողջ ժողովուրդ ուզում է Ա. Դավթայնի շուրթերից հնչած այս հայտարարությունը հավաստի գնահատել և մտածել, որ գլխավոր դատախազը գործնական քայլեր կանի:
Տուժողների իրավահաջորդները բազմիցս նշել են քաշքշուկների մասին՝ Հատուկ քննչական ծառայություն գնալ-գալու հետ կապված, նրանք ոչինչ չգիտեն իրենց զավակների մահվան հանգամանքների կապակցությամբ:
Եթե Քննչական մարմինները կամ ՀՀ Գլխավոր դատախազը ցանկանան ինչ-որ բան անել, ապա պետք է սկսեն պետական պաշտոնյաների հարցաքննությունից»,- նշեց իրավապաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































