Brexit-ը չի սպառնում Եվրամիությանը, սակայն ԵՄ-ն ափսոսում է դրա համար՝ սպասելով ԵՄ-ից դուրս գալու մասին հնարավորինս արագ պաշտոնական հայցի ստացման։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։
«Մենք հարգում և միաժամանակ ափսոսում ենք Մեծ Բրիտանիայի որոշման համար, սակայն ԵՄ-ն ինքնին սպառնալիքի տակ չէ»,- ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ԵՄ սոցիալ-տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին ամենամյա ուղերձով։
«Անհրաժեշտ է, որպեսզի Մեծ Բրիտաիայի հետ հարաբերությունները, որոնք պետք է մնան բարեկամական, ճիշտ ձև ստանան։ Ներքին շուկային անսահմանափակ հասանելիություն կարող են ստանալ միայն նրանք, ովքեր կհամաձայնեն մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
ԵՄ-ն, ինչպես նախկինում, ոչ լավագույն վիճակում է՝ ասել է նա՝ նշելով, որ «կան շատ բաներ, որոնք էվոլյուցիայի չեն ենթարկվել»։







































