Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում չեն կարող հաստատել Սիրիայի հյուսիսային շրջաններ հումանիտար օգնության հասնելը երկուշաբթի ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմից հետո։
Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։ Նա հուսով է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գնահատական կտան Սիրիայի հրադադարին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիան հումանիտար օգնությամբ 20 բեռնատար է ուղարկել Հալեպ։









































