Վրացական «Ռեզոնանսի» թերթը ներկայացրել է այս տարվա ամռանը Վրաստանի ու Ֆրանսիայի միջև ստորագրված ՀՕՊ-ի պայմանագրերի մանրամասները։
Թերթը, վկայակոչելով «Արսենալի» ռազմական պարբերականի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլուն, հայտնել է, որ Ֆրանսիան մոտ ժամանակներս Վրաստանին կհանձնի VL MICA տիպի զենիթահրթիռային համալիրներ ու շարժական ռադիոտեղորոշիչ կայաններ։
VL MICA համալիրն ունակ է միաժամանակ երկինք արձակել 16 հրթիռ։ Դա նշանակում է, որ այն կարող է լավ պաշտպանել կոնկրետ օբյեկտը, սակայն այն ծածկում է փոքր տարածք։
Հանգստյան օրերին պաշտոնական այցով Վրաստան առաջին անգամ այցելեց Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը։ Այցի ընթացքում նա հայտարարեց, որ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի սպան այցելելու է Վրաստան՝ կապված Վրաստանում ՀՕՊ-ի համակարգերի տեղակայման հետ։










































