ԱՄՆ Թեննեսի նահանգի Մեմֆիս քաղաքի մերձակայքում զվարճանքների պարկում սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչի արդյունքում տուժել է 14 մարդ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Դեպքը տեղի է ունեցել «Լուսնագնաց» ատրակցիոնում, որն իրենից ներկայացնում է տարբեր հարթություններում պտտվող հսկայական սկավառակ: Հանգստացողները նստում են բազկաթոռներին, որոնք տեղակայված են անվագոտու ներսի կողմի երկայնքով:
Տուժածների վիճակը կայուն է, նրանք հիվանդանոցում են:
Ոստիկանությունը առայժմ չի պարզել դժբախտ պատահարի պատճառը:








































