Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ հայտնի են դարձել այն դիվանագետների անունները, որոնք ռազմական հեղաշրջման փորձից հետո հետ են կանչվել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից, սակայն առանց որևէ պատճառ հայտնելու չեն վերադարձել երկիր:
Թուրքիայի ԱԳՆ-ն ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդհանուր առմամբ հետ է կանչել 208 դիվանագետի, որոնցից 30-ը չեն վերադարձել: Դրանից հետո նրանց ազատել են զբաղեցրած պաշտոնից և զրկել են դիվանագետի կարգավիճակից:
Նրանցից 14-ն ունեցել են երկրորդ քարտուղարի, 6-ը՝ երրորդ քարտուղարի կարգավիճակ, 1-ը՝ ավագ քարտուղարի կարգավիճակ, 5-ը՝ հյուպատոսի տեղակալի, 1-ը՝ կցորդի կարգավիճակ:








































