Սիրիական Հալեպ նահանգում տեղացի երեխաները լողալու համար օգտագործել են հորը, որը առաջացել էր արկի պայթյունից և լցվել անձրևաջրով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Լուսանկարներում, որոնք արվել են Շեյխ Սաիդ շրջանում, երևում է, թե ինչպես է տղաներից մեկը պատրաստվում ցատկել, մյուսները լողում են կամ նստած են «լողավազանի» եզրերին՝ ոտքերը ջրի մեջ կախած։
«Տղան տղա է՝ նույնիսկ ռազմական գործողությունների գոտում»,- նշում է պարբերականը։
Հալեպի իշխանությունների հաշվարկներով՝ օգոստոսի սկզբից ինտենսիվ գնդակոծությունների հետևանքով երկրի խոշորագույն քաղաքում զոհվել է ավելի քան 100 մարդ, մեծամասնությունը՝ կանայք և երեխաներ, ևս 700 մարդ վիրավորվել է։














































