Հունաստանի ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Խրիստոս Վայտսիսը` չնայած ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի ներկայացուցիչների հետ կայացած զրույցին, երկրորդ անգամ է ժամանել Մոսկվայի միջազգային ռազմական երաժշտական «Սպասսկայա աշտարակ» փառատոնին` իր երաժիշտներին աջակցելու, ինչպես նաև Կարմիր հրապարակում երկու տոննայանոց հունական աղցան պատրաստելով Գինեսի ռեկորդ սահմանելու համար: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է փառատոնի հասարակական խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Խլեբնիկովը:
Ռազմա-երաժշտական 9-րդ միջազգային «Սպասսկայա աշտարակ» փառատոնը տեղի է ունենում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Մոսկվայում:









































