ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերի վերջին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք շարունակում ենք կապերը երկու կողմերի հետ և պլանավորում ենք ՄԱԿ-ի Գլխավոր գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերի վերջին հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ»,- ասել է Ուորլիքը:










































