Թուրքական Enson Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում պետականացվել է Ֆեթհուլլահ Գյուլենի շարժմանը (FETÖ) պատկանող ավելի քան 2500 օբյեկտ: Այս մասին հայտարարել է քաղաքաշինության ու բնապահպանության նախարար Մեհմեթ Օզհասեքին:
«Պետական գանձարանին է հանձնվել 2514 օբյեկտ, իսկ Հիմնադրամների գլխավոր վարչությանը՝ 2083 օբյեկտ: Այդ գույքի արժեքը վիթխարի է: Գանձարանին տրվել է 8.3 միլիարդ լիրայի (2.7 միլիարդ դոլար) անշարժ գույք, իսկ հիմնադրամների վարչությանը՝ 2.7 միլիարդ լիրայի (900.000 դոլար) անշարժ գույք:
Կան FETÖ-ի հետ ասոցացվող անշարժ գույքի ևս մեկուկես հազար օբյեկտներ, որոնք նույնպես կանցնեն պետությանը: Այդ ողջ գույքի ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիարդ լիրա (մոտ 4 միլիարդ դոլար)»,- ասել է նախարարը:









































