Տրանսֆերային պատուհանի փակումից վայրկյաններ առաջ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մուսա Սիսոկոն համալրել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կազմը։
«Նյուքասլ»-ը կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց ստացել է 30 մլն ֆունտ։ Սիսոկոն 5 տարվա պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ։
Հավելենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնությունից հետո Սիսոկոն հայտնվել էր եվրոպական առաջատար առաջնությունների մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։
Սիսոկոն «Տոտենհեմ»-ում հանդես է գալու 17 համարի մարզահագուստով։






































