Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան ուրախ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:
Քալընի խոսքով՝ սեպտեմբերի 3-ին Չինաստանում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենալիք երկկողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկելու են մի շարք կարևոր հարցեր:
Նա ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ունի դիվանագիտական բաց խողովակներ, և նրանք ավելի վաղ քննարկել են Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից անցկացվող «Եփրատի վահան» գործողությունը:








































