Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել G8-ի կազմ Ռուսաստանի վերադարձի օգտին՝ սիրիական և ուկրաինական հարցով առաջընթացի դեպքում։ Այս մասին նա հայտնել է RedaktionsNetzwerks Deutschland-ին (RND) տված հարցազրույցում։
«Հակամարտությունները Սիրիայում և Ուկրաինայում ցույց են տալիս մեր հետաքրքրվածությունը՝ չբացառելու Ռուսաստանին աշխարհի առաջատար տնտեսություների սերտ համագործակցությունից։ «Ությակ» վերադարձի բանալին Մոսկվայում է»,- հայտարարել է Շտայնմայերը։
Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանն առաջընթացի հասնի Սիրիայում և Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման հարցում։







































