Գիտնականների միջազգային թիմը անցկացրել է հետազոտություն և պարզել, որ սմարթֆոնները մարդու մոտ կարող են հայտնաբերել շողացող առիթմիա՝ սրտի պաթոլոգիկ արագ ռիթմ: Այս մասին հաղորդվում է European Society of Cardiology կայքում:
Հետազոտությանը մասնակցել է շողացող առիթմիա ունեցող 16 մարդ: Նրանց վրա տեղադրել են սմաթֆոններ՝ կրծքավանդակին միացված աքսելերոմետրով և գիրոսկոպով: Արդյունքում պարզվել է, որ հատուկ մշակված ալգորիթմի շնորհիվ 95% դեպքերում սմարթֆոնները կարողացել են պարզել՝ մասնակիցները շողացող առիթմիա ունե՞ն, թե՞ոչ:
Գիտնականները բոլոր ցանկացողներին առաջարկում են ներբեռնել իրենց մշակած հավելվածը, պառկել մեջքի վրա և պարզել առողջական վիճակը, թե արդյոք պե՞տք է այցելել սրտաբանի:








































