Բելգիայի դաշնային կառավարությունը շուրջ 740 մլն եվրո է հատկացրել ահաբեկչության դեմ մղվող պայքարի և նախազգուշական միջոցառումների համար: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով բելգիական ԶԼՄ-ներին:
«Պետք է հստակ պատկերացնել, որ Բելգիան երբեք լրջորեն չի ընդունել խոշոր սպառնալիքը, և այդ բնագավառում, ինչ-որ առումով, մենք սկսել ենք մաքուր էջից: Անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել»,- ԶԼՄ-ները մեջբերում են բելգիական կառավարության ներկայացուցչի խոսքը:
Այդ գումարից արդեն իրացվել է 640 միլիոնը, որը ծախսվել է իրավապահ մարմինների լրացուցիչ թվով աշխատակիցների գործի դնելու, կայարանների անվտանգության ապահովման և հատուկ սարքավորումներ գնելու վրա: Հատկացված գումարից դեռ պետք է օգտագործվի 100 մլն եվրո։









































