Սևաստոպոլի իշխանությունները երեքշաբթի հրաման են արձակել փակել քաղաքային լողափը: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, լողափնյա շրջանում Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին այնտեղ հայտնված գերմանական ավիառումբի ոչնչացման աշխատանքներ են իրականացվելու:
500 կգ քաշով ռումբը հայտնաբերել են ծովում:
Բացի լողափերից, կփակեն նաև Հերսոնես Տավրիչեսկո տարածքը, իսկ արտաքին Սևաստոպոլի նավահանգիստը փակ է երթևեկության համար:








































