Եվրոպական սահմանապահ Frontex ծառայությունը կստուգի ԳԴՀ-ի և Հունաստանի սահմանները, տեղեկացնում է Welt am Sonntag շաբաթաթերթը:
Frontex-ը հոկտեմբերին սթրես-թեստ կանցկացնի՝ ստուգելու համար ԵՄ սահմանների հուսալիությունը:
«Մենք ուզում ենք տեսնել, թե որքանով են ԵՄ անդամ երկրները պատրաստ արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակներին: Նախատեսվում է անցկացնել տարբեր սցենարներով աշխատանքներ ծովային, ցամաքային և օդային սահմաններում»,- հայտարարել է Frontex-ի տնօրեն Ֆաբրիչե Լեջերին:
Ստուգումները մասնավորապես կանցկացվեն Գերմանիայում և Հունաստանում:









































