Դոլարը մինչև 2025թ. կկորցնի մենանորհը որպես համաշխարհային արժույթ, քանի որ այդ ժամանակ աշխարհն արդեն բազմարժույթ կլինի: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի «Գլոբալ զարգացման հորիզոններ 2011. Բազմաբևեռ աշխարհ, Գլոբալ տնտեսություն» զեկույցի մեջ, որը ներկայացրել է RBC-ն:
Ամենաարժանահավատ սցենարի համաձայն, այդ ժամանակ աշխարհում կհաստատվի բազմաարժույթ համակարգ, որի կենտրոնում են գտնվելու դոլարը, յուանը և եվրոն: Այս մասին ասել է զեկույցի հեղինակ, Համաշխարհային բանկի պաշտոնյա Մանսուր Դաիլամին: «Առաջիկա տասնամյակի ընթացքում մենք կտեսնենք յուանի ազդեցության մեծացումը համաշխարհային համակարգում, ինչին կնպաստի Չինաստանի տնետսական աճը, ինչպես նաև ՉԺՀ խոշորագույն բանկերի և կորպորացիաների ներկայությունը գլոբալ շուկայում»,- նշել է նա:
Մինչդեռ զարգացող երկրներն այս ժամանակահատավածում շարունակելու են կախված լինել համաշխարհային արժույթներից, քանի որ նրանց արժույթները լուրջ փփոխությունների և տատանումների կենթարկվեն: Զեկույցում նաև ասվում է, որ աշխարհի զարգացող 6 երկրներ` Բրիկի երկրները` Չինաստան, Բրազիլիա, Ռուսաստան և հնդկաստան, ինչպես նաև Ինդոնեզիան և Հարավային կորեան ապահովելու են համաշխարհային ՀՆԱ-ի 50%-ը:
Ըստ նույն գնահատականների` աշխարհի զարգացող տնտեսությունների միջին տարեկան աճը 2011-2025 թթ. կկազմի միջինը 4.7%, մինչդեռ զարգացած երկրներում այդ ցուցանիշը կկազմի 2.3%:








































