Ամերիկյան ռազմածովային ուժերի ինքնաթիռը փրկել է երկու մարդու, ովքեր մեկ շաբաթ ապրել էին Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ կղզում և ավազի վրա գրել՝ SOS: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առափնյա պահպանությանը:
Յոթ օր շարունակ տարբեր երկրների ծովայինները փնտրել են կորածներին, սակայն միայն ինքնաթիռն է նկատել SOS բառը և փրկել նավաստիներին:
Նշվում է, որ նրանք Վենո կղզուց մեկնել են Թամաթամ կղզի օգոստոսի 17-ին՝ «մթերքների սահմանափակ քանակով և առանց վթարային սարքավորման»:
Ի սկզբանե ծովայինները ծրագրել էին նշանակման վայր հասնել մեկ օրում, սակայն օգոստոսի 19-ին ԱՄՆ առափնյա ծառայությունը հաղորդագրություն է ստացել նավի անհետացման մասին:











































