Facebook-ը մտադիր է «Թրենդային թեմաներ» (Trending Topics) բաժնում փոխել նորությունների ալգորիթմները՝ դրանց նկարագրությունների ստեղծումը վստահելով ռոբոտներին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Թրենդային թեմաներ» ժապավենը պարունակում է Facebook-ի ամենաքննարկվող նորությունները, որոնցից յուրաքանչուրը ունի հակիրճ նկարագրություն: Facebook-ը փորձել է ժապավենը դարձնել ավելի ինքնուրույն և բացառել թրենդային լուրերի նկարագրության մեջ մարդկանց մասնակցությունը, ինչը ընկերության համոզմամբ՝ կնվազեցնի կողմնակալությունը:









































