Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին բուժող բժիշկը հայտնել է, որ նրա առողջական վիճակի մասին եզրակացությունը կազմել է 5 րոպեում: Այս մասին հաղորդում է NBC-ն:
Դոկտոր Հարոլդ Բորնշտեյնը, ով 35 տարի աշխատում է որպես Թրամփի անձնական բժիշկ, նրան անվանել է ԱՄՆ պատմության մեջ ամենաառողջ նախագահը, եթե նրան ընտրեն պետության ղեկավարի պաշտոնում:
«Նրա առողջությունը գերազանց է, հատկապես մտավոր վիճակը»,- գրել է նա՝ հավելելով, որ Թրամփի ֆիզիկական ուժը և դիմացկունությունը պարզապես արտակարգ են:
Անձնական բժշկի 4 պարբերությունից կազմված եզրակացությունը, որը հրապարակվել է անցյալ տարի դեկտեմբերին, Թրամփի ֆիզիկական առողջության մասին միակ տեղեկությունն է: Դա կրկին վրդովեցրել է հանրությանն այն բանից հետո, եթբ Թրամփը կասկածել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի առողջությանը: Դրանից հետո Քլինթոնի անձնական բժիշկը հրապարակել է 2 էջանոց եզրակացություն, որի համաձայն՝ նրա մոտ նկատվում են լուրջ խնդիրներ:
Հանրապետականի անձնական բժիշկը հայտնել է նաև, որ չի հետաքրքրվում քաղաքականությամբ, սակայն նրան դուր է գալիս Թրամփը, և դա փոխադարձ համակրանք է:









































