Pokemon Go խաղի համաճարակը հասել է մինչև Նորվեգիայի քաղաքական ղեկավարություն: Նորվեգիայի Լիբերալ կուսակցության ղեկավար Տրինե Սկեյ Գրնդեն պոկեմոններ է բռնել կառավարության նիստի ժամանակ, հայտնում է gogetnews.info-ն:
Քաղաքական գործչի վարքի նկատմամբ քաղաքացիների արձագանքը նրան ստիպել է խոստանալու այլևս կառավարության ժողովների ժամանակ Pokemon Go չխաղալ:
Դեպքը մեկնաբանել է Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության ղեկավար Կնուտ Արիլդը, որը նստած է եղել նրա կողքին: Նա նշել է իր գործընկերոջ միաժամանակ մի քանի բաների վրա կենտրոնանալու կարողությունը, որը միայն նպաստում է նրա ուշադրության ավելացմանը:









































