Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

ԼՂ պաշտպանության նախարար. Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է. REGNUM

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն մեծ է։ Այս մասին REGNUM գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի կորուստներին անդրադառնալով՝ Լևոն Մնացականյանն ասել է. «Իսկ ո՞վ է ասել, որ կորուստները մեծ են: Բնականաբար, մեզ համար յուրաքանչյուր կորուստ կարևոր է, և մենք անթույլատրելի ենք համարում ցանկացած կորուստ: Բայց ռազմական գործողությունները դրանով էլ դաժան են, որ դրանց հետևանքով լինում են ինչպես անձնակազմի, այնպես էլ նյութական կորուստներ: Այդ պատճառով խոսել այն մասին, թե շատ կամ քիչ են եղել կորուստները, և ընդհանրապես նման գնահատականներ տալը սխալ է… Ինչ վերաբերում է հարձակվող ադրբեջանական զորքերին, նրանց կորուստները մի քանի անգամ գերազանցում են մեր կորուստները: Եվ դա՝ հաշվի առնելով այն, որ նրանք օգտագործել են հանկարծակիության գործոնը և էլիտար ստորաբաժանումներ: Այդ պատճառով ես կարծում եմ, որ ԼՂՀ պաշտպանության բանակն իր խնդիրը պատվով է կատարել: Եվ հակառակորդը հասկացել է, որ նրա հետագա հարձակողական բոլոր գործողությունները կավարտվեն ձախողմամբ»:

Նախարարը, խոսելով հետախուզության աշխատանքի մասին, ասել է, որ հակառակորդի գործողությունների մասին որոշակի տեղեկություն հայտնի է եղել, և իրականացվել են նախապատրաստական որոշակի քայլեր: Այդ պատճառով հետախուզության գործողությունները չի կարելի ձախողված համարել։ Ինչպես նշել է նա՝ հարձակման նման մասշտաբների մասին հայտնի չի եղել: «Այդ առումով որոշակի բացթողումներ եղել են: Մենք չէինք սպասում շփման գծի ողջ երկայնքով հարված: Դրա հետևանքով մենք կորցրինք որոշ հենակետեր, սակայն դա փաստացիորեն չազդեց ԼՂՀ ՊԲ հնարավորությունների վրա: Զորքերը շարունակում են ամբողջությամբ կատարել իրենց խնդիրներն առաջնագծում: Իհարկե, լավ կլիներ, եթե այդ դիրքերը նույնպես չկորցնեինք: Այնուամենայնիվ, այն կարճ ժամանակում, որ կար մինչև հրադադարը, մենք զգալիորեն վերականգնել ենք կորցրած դիրքերը: Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մենք ավելի լայն հնարավորություններ կունենայինք: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ այդ աննշան կորուստներն անվերադարձ են. համոզված եմ, որ մենք դեռ հնարավորություններ կունենանք մեր կորցրած դիրքերը վերականգնելու»,- ասել է նախարարը:

Լևոն Մնացականյանը հայտնել է նաև, որ մեծ քանակությամբ աշխատանք է կատարվել Լեռնային Ղարաբաղում բոլոր ուղղություններով՝ վերապատրաստման, տեխնիկական վերազինման, նոր սպառազինության ձեռք բերման, և այդ գործընթացը դեռ շարունակվելու է:

«Մենք ներդնում ենք շատ ավելի մեծ գումարներ, քան դուք նշեցիք հարցում»,- ասել է նախարարը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմից հետո Սփյուռքի միջոցով հավաքված 8 միլիոն դոլարի ներդրման մասին հարցին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին առնչվող հարցին, նախարարը նշել է. «Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին հարված հասցնելու դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Թե ինչ միջոցներ՝ թող նրա համար հանելուկ մնա: Պարզապես պատասխանն անհամեմատելի կլինի»,- ասել է նա:

Ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին հարցին անդրադառնալով՝ նախարարն ասել է. «Իհարկե, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն մեծ է: Հակառակորդի ներկայիս պահվածքը թույլ է տալիս գալ այն եզրակացության, որ նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից: Այդ պատճառով ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: Այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմը որոշակի զսպող ազդեցություն է թողել հակառակորդի վրա: Դա երևում է նաև նրանց հայտարարություններից. եթե նախկինում նրանք ասում էին, որ հաղթանակ կտանեն երեք օրում, այժմ այդպիսի հայտարարություններ այլևս չեն հնչում, և ես հուսով եմ, որ նրանք ընդհանրապես կհրաժարվեն իրենց մտադրությունից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում