Պռոշյան գյուղի 26.01 ընտրատեղամասում 154 ձայնի տարբերությամբ հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը, մյուս տեղամասում հաշվարկը դեռ ընթանում է: Սակայն ամեն ինչ հանդարտ է:
Նշենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ–ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանն ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց սպանվել է հրազենից:







































