Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` ներկայումս Իրաքը թերահավատորեն է մոտենում համաշխարհային շուկայում հումքի գների կայունացման նպատակով նավթի արդյունահանման սահմանափակման գաղափարին: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին:
«Բաղդադը չի ողջունում նավթի հումքի արդյունահանման վերին սահմանի հաստատման առաջարկությունը, քանի որ Իրաքը դեռ չի արդյունահանում այնքան նավթ, որքան պետք է»,- նշել է Ալ-Աբադին: Իրաքի վարչապետը ճշտել է, որ իր երկիրը դեռևս չի վերականգնել նավթի համաշխարհային շուկայում իր մասնաբաժինը:
Իրաքը հանդիսանում է նավթ արդյունահանող հիմնական երկրներից մեկը, ՕՊԵԿ-ի անդամ երկրների մեջ զբաղեցնելով երկրորդ տեղը:







































