Չեխիայի ոստիկանությունը շաբաթ երեկոյան ձերբակալել է ավելի քան 60 մարդու՝ Չեշսկե Բուդեյովիցե քաղաքում հակագնչուական հանրահավաքի ժամանակ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Հարավ-չեխական տարածաշրջանի ոստիկանության մամլո քարտուղար Իրժի Մացներային:
Ըստ իրավապահ մարմինների՝ հակագնչուական ակցիային մասնակցել է ավելի քան 300 մարդ: Իրավապահները պատրաստ էին հակագնչուական արմատականների հետ բախումներին: Ցուցարարներին ցրելու համար կիրառվել են ձիավոր ոստիկաններ, իսկ օդից իրավիճակը վերահսկել է ոստիկանական ուղղաթիռը:
«Բոլոր ձերբակալվածները չեն արձագանքել օրինական պահանջներին և չեն ցրվել: Քաղաքացիների մեծամասնությունը ձերբակալվել է ոստիկանությանը չենթարկվելու համար»,- ասել է Մանցերը: Ոստիկանությունը արմատականներին թույլ չի տվել մտնել քաղաքի «Մայ» միկրոշրջան, որտեղ ավելի քան 20 հազար գնչու է բնակվում: Իրավապահները փակել են ցուցարարների ճանապարհը՝ տեղաբնակների հետ բախումներից խուսափելու համար:







































