Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը հայտարարել է, որ թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորումը պահանջում է Թուրքիայի կողմից մի շարք պայմանների կատարում, այդ թվում նաև՝ եգիպտացի ժողովրդի կամարտահայտության հանդեպ հարգանք և երկրի ներքին գործերին չմիջամտություն:
«Ինչ վերաբերում է թուրքական կառավարության հետ հարաբերություններին, ապա գոյություն ունեն մի շարք պահեր, որոնք հնարավորություն կտան դրանք վերադարձնել բնականոն հուն: Դա առաջին հերթին վերաբերում է Եգիպտոսի ժողովրդի կամքը հարգելուն, որը կատարելապես ակնհայտորեն դրսևորվել է հուլիսի 30-ի բանաձևի ժամանակ:
Երկրորդը միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների պահպանումն է, որոնք առնչվում են բարիդրացիական քաղաքականությանը հավատարիմ լինելուն, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելուն»,- ասել է Ահմեդ Աբու Զեյդը:
Զեյդն ընդգծել է, որ երբ Կահիրեն այդ հարցերում դրական տեղաշարժեր նկատի Թուրքիայի մոտ, ապա Եգիպտոսը պատրաստ կլինի հարաբերությունների կարգավորմանը:
Նա չի համաձայնվել Թուրքիայի առաջարկին՝ տնտեսական հարաբերությունները զարգացնել առանց քաղաքական տարաձայնությունները հարթելու. «Պետություննների միջև քաղաքական հարաբերությունների զարգացումը խթանում է տնտեսական կապերին»:







































