ԱՄՆ-ն Սիրիայում իր ցամաքային ուժերին կպաշտպանի հնարավոր սպառնալիքներից, այդ թվում՝ ավիահարվածներից: Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, հայտնում է TASS-ը:
«Փաստն այն է, որ այնտեղ մեր հատուկ զորքերն են, որոնք Սիրիայի հյուսիսում օգնում են և պատրաստում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող որոշ տեղական ուժերի: Եթե այդ մարդիկ ենթարկվեն օդային հարվածների սպառնալիքին, մենք կարձագանքենք համապատասխան կերպ»,- ընդգծել է Թոները: Ընդ որում նա հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի ջանքերն ուղղված են հենց իսլամիստների դեմ:









































