Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը վստահ է, որ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին համալրելու է իր թիմի շարքերը:
«Վստահ եմ, որ Կավանին տեղափոխվելու է ՊՍԺ, բայց գործարքի մասին պաշտոնապես չի հայտարարվել: Գերադասում եմ փոքր-ինչ սպասել, մինչ ակումբները հանդես գան հայտարարությամբ»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Կավանիի հրաժարագինը կազմում է 63 մլն եվրո: «Նապոլի»-ի հարձակվողը 2012/13թթ մրցաշրջանում իր ակումբի կազմում անցկացրած 42 խաղերում խփել է 38 գոլ:







































