Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը սեպտեմբերին լսումներ է անցկացնելու Իրանին 400 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ։
Այդ մասին հայտարարել է սենատոր Մարկ Կերկը։ Նրա խոսքերով՝ Սենատը մտադիր է սեպտեմբերին քննարկել այս տարվա հունվարին ինքնաթիռով Իրանին 400 միլիոն դոլար հատկացնելու հարցը։
Կերկն Իրանին մեղադրել է ահաբեկչություն ֆինանսավորելու մեջ։ Ավելի վաղ Սպիտակ տունը խոստովանել է, որ ընթացիկ ձմռանը 400 միլիոն դոլար կանխիկ գումար է հատկացրել Իրանին։
Սակայն դա ոչ թե եղել է փրկագին, այլ՝ ավելի վաղ կնքված պաշտպանական պայմանագրերի չկատարման համար փոխհատուցում։







































