Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ երկրի քաղաքացիներն արագորեն կորցնում են վստահությունը նրա նկատմամբ։ Այս մասին գրում է The Huffington Post-ը։
Ինչպես նշվում է՝ միլիոնավոր գերմանացիներ արդեն կորցրել են վստահությունը Մերկելի և ԶԼՄ-ների մեծ մասի նկատմամբ։ Հոդվածում հաստատվում է, որ Գերմանիայի իշխանությունները խաբում են քաղաքացիներին և չեն գաղտնազերծում ողջ տեղեկատվությունը երկրում ներգաղթյալների հետ կապված իրական վիճակի մասին։
Հեղինակը հայտնում է, որ կառավարությունը լռում է, երբ Քյոլ-Բոննի օդանավակայանը իբրև կիրառվում է Թուրքիայից ժամանող փախստականների համար որպես անցումային հանգույց։ Որոշ տեղեկություններով՝ հարյուր հազարավոր մարդիկ կարող են այնտեղով ներթափանցել Գերմանիա՝ առանց որևէ ստուգումների։
Գերմանացիների մեծ մասը հնարավոր է համարում, որ իրենց իշխանություններն «ունակ են ցանկացած ստորության», իսկ Մերկելը դարձել է «անհաջողությունների և անպատասխանատվության մարմնավորում»։









































