Բելֆաստում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք բողոքում են Նարնջագույն օրդեն բողոքական կազմակերպության երթի դեմ: Ցուցարարները քարեր և շշեր են նետել ոստիկանների վրա, որի հետևանքով վիրավորվել է իրավապահ մարմինների 4 աշխատակից, հաղորդում է BBC- ն:
Բախումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքի երկու շրջաններում:
Նարնջագույն օրդենի ամենամյա երթը բուռն արձագանք է առաջացնում հյուսիսիռլանդացի կաթոլիկների շրջանում, որոնք այն դիտարկում են որպես սադրանք: 1998թ. կողմերի միջև հաշտություն կնքվեց, սակայն միջդավանական հակամարտությունը պահպանվել է մինչ օրս:
Հունվարին նման բախումների հետևանքով Բելֆաստում տուժել է 29 ոստիկան:







































