Ֆրանսիական օդուժը կիրակի ավիագրոհ է կազմակերպել Սիրիայի Ռաքքա քաղաքում ԴԱԻՇ-ի ծանր զինատեսակների պահպանման և սպասարկման կենտրոնի վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը:
Հաղորդվում է, որ գրոհն իրականացվել է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի շրջանակներում՝ որպես աջակցություն Մոսուլում իրաքյան և քրդական զորքերի ցամաքային գործողություններին: Դրան մասնակցել է ֆրանսիական չորս Rafale կործանիչ, չորս Mirage 2000 կործանիչ և մեկ Atlantique 2 ինքնաթիռ: Թիրախի ոչնչացման համար գործարկվել է մոտ տասը SCALP թևավոր հրթիռ:
Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի օդուժի ավիահարվածների արդյունքում ավերվել են մեծաթիվ հրամանատարական կետեր, զենքերի գաղտնարաններ և պայթուցիկ նյութերի ու ծանր զենքերի պատրաստման վայրեր:










































