Նիդերլանդների հյուսիսում առնվազն 3 գերմանացի զբոսաշրջիկ է մահացել նրանց վրա նավակայմի ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի Հարլինգեն նավահանգստային քաղաք մոտ:
Նավի վրա, որի կայմն ընկել է, եղել է 12 գերմանացի, բոլորը մեկ ընտանիքի անդամներ:
Հոլանդիայի ոստիկանությունը հետաքննում է պատահարի պատճառները:










































