Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Արտագաղթի կրկնակի վտանգավոր շերտը

Օրերս մի վիճակագրություն էի կարդում «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության պաշտոնական կայքում, ըստ որի ԽՍՀՄ փլուզումից ի վեր՝ 25 տարվա մեջ, Ուկրաինայից հեռացել է մոտ վեց, մերձբալթյան երեք հանրապետությունների բնակչության շուրջ 20 տոկոսը, Հայաստանն ու Վրաստանը գրեթե հավասար բնակչություն են «կորցրել»՝ մոտ մեկ միլիոն քաղաքացի։ Արտագաղթի մասին շատ է խոսվել։ Հայաստանում արտագաղթի ահագնացող ծավալների և դրանից բխող սպառնալիքների մասին քննարկումները, սակայն, հաշվի չեն առնում երևույթի մեկ այլ, ոչ պակաս կարևոր կողմը՝ Հայաստանի բնակչության արտագաղթը դատարկում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև որակապես: Սա ամենևին չի նշանակում, որ նախկին տարիներին գնացողներն անորակ են եղել: Ամենևին: Ոչ մեկին վիրավորելու խնդիր չկա, միտք անգամ չկա: Պարզապես ամեն հասարակություն էլ ունի իր տարբեր շերտերը, և այսօր արտագաղթը հասել է Հայաստանի հասարակության ակտիվ շերտերին, որոնք հետաքրքրված են հասարակական-քաղաքական կյանքով մասնակցային տրամաբանությամբ, ոչ թե դիտորդական, որոնք որակավորված մասնագետներ են և ունեն հասարակական իրավիճակի հանդեպ այլ պահանջներ, քան ոչ որակավորված աշխատուժը, որը նախկին տարիներին արտագաղթողների հիմնական կորիզն էր կազմում: Իսկ երբ արտագաղթը ձեռք է բերում արդեն որակական հատկանիշներ, այդ արտագաղթի կործանարար հետևանքը կրկնապատկվում է:

Այսինքն` եթե նախկինում կար սեգմենտ, որը մնալով Հայաստանում ու պայքարելով` կարող է ստեղծել մի վիճակ, որը հետ կբերի, այսպես ասած, ոչ որակավորված աշխատուժ-արտագաղթողներին, ապա այսօր արտագաղթում է նաև հենց այդ որակավորված սեգմենտը: Այսպիսով հեռանում են նրանք, ովքեր հեռացածներին պոտենցիալ հետ բերողները կարող էին լինել: Ահա այդ շերտը աղետալիորեն նվազում է:

Խոսել արտագաղթի պատճառների մասին, նշանակում է ոչինչ չխոսել, կամ ասել այն, ինչ բոլորը լսել են հազար անգամ և գիտեն անգիր՝ առանց որևէ մեկի ասելու էլ: Իշխանության անարդյունավետ քաղաքականությունը, պետական բուրգի վերից մինչև վար կոռումպացվածությունը, ինստիտուցիոնալացված ընտրակեղծարարությունն ու թալանը ստեղծել են անտանելի մթնոլորտ, որին գումարվում է նաև ցածրարժեք մշակութային «ցողը», որ իջնում է հանրային կյանքի վրա պետական մշակված քաղաքականությամբ:

Այս իրավիճակում հասարակության գործողությունները, իհարկե, տրամաբանորեն պետք է ուղղված լինեն այդպիսի իշխանության հեռացմանն ու իշխող համակարգի չեզոքացմանը: Սակայն այստեղ կա զուգահեռ անելիք: Արտագաղթի պայմաններում կենսական է դառնում այդ գործում ռեսուրսների օպտիմալացման և բյուրեղացման ուղղությամբ մանրակրկիտ ուսումնասիրությունն ու նոր մշակումները: Հանրային ռեսուրսի քանակական նվազումը հրամայական է դարձնում յուրաքանչյուր ակտիվ անհատի ՕԳԳ-ի կրկնապատկմանը բերող մեխանիզմների մշակումը: Դա նշանակում է հասարակության նոր ցանցային կառուցվածք, պայքարի նոր մեխանիզմներ ու դրսևորումներ, նոր մեթոդաբանություն, համախմբող նոր գաղափարներ և նպատակներ, թեկուզ կարճաժամկետ էֆեկտներից հրաժարվելու տարբերակով՝ ի շահ հասարակական նոր ցանցի կամ ֆորմատների ամրության և արդյունավետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում