«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի իրավունքները: Այդ մասին է հայտնում Daily Star-ը:
Անգլիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է իր թիմում տեսնել կիսապաշտպանին: Մանավանդ, որ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարան գերադասել է «Բավարիա» տեղափոխությունը:
Որպես այլընտրանք հնարավոր է նաև «Լացիո»-ի ֆուտբոլիստ Անտոնիո Կանդրևայի իրավունքների ձեռքբերումը:
«Ռեալ»-ի կազմում Մոդրիչը 44 հանդիպում է անցկացրել, 4 գոլ խփել և գոլային 4 փոխանցում կատարել:






































