Նիդերլանդների Ազատության կուսակցությունը, որը երկրում երրորդ քաղաքական ուժն է, պատրաստում է հանրաքվեի անցկացման նախագիծ՝ նման Brexit-ին։ ԵՄ-ից երկրի դուրս գալու դեպքում Հաագան մտադիր է հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ և առաջին հերթին հանել հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը։
Նրա խոսքով՝ Բրյուսելը չպետք է թելադրի, թե ում հետ պետք է երկիրն ունենա տնտեսական և քաղաքական հարաբերություններ։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը առաջնային ուղղություն է ավանդական առևտրային երկրի համար, ինչպիսին միշտ եղել է Նիդերլանդները»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Քաղաքական գործիչը նշել է, որ հիմա՝ Բրիտանիայում տեղի ունեցածից հետո, կուսակցությունը կարող է մոտ ժամանակներս ակնկալել Nexit՝ մինչև խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան 2017 թվականի մարտին։
Վիլդերսը հավելել է, որ Բրյուսելը որոշում է ընդունում՝ ելնելով իր շահերից՝ չլսելով մարդկանց կարծիքը։









































