ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին համեմատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և հայտարարել, որ Մերկելի ղեկավարման օրոք Գերմանիայում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Քլինթոնը ցանկանում է դառնալ ամերիկացի Անգելա Մերկել։ Մենք տեսնում ենք, թե որքան շատ խնդիրներ է դա ստեղծել Գերմանիայի համար,- ասել է նա՝ հիշեցնելով, մասնավորապես, հանցավորության մասին։ Թրամփը ելույթ է ունեցել կողմնակիցների առջև Հյուսիսային Կարոլինա նահանգում։
Նրա խոսքով՝ «մենք արդեն շատ խնդիրներ ունենք և չենք ցանկանում, որպեսզի դրանք էլ ավելին լինեն»։
Նա կրկնել է իր դիրքորոշումը, որ նրանք, ովքեր խախտում են կանանց, սեռական փոքրամասնությունների, աֆրոամերիկացիների և տարբեր դավանանքի մարդկանց իրավունքները, չպետք է մտեն ԱՄՆ։
Նա նաև խոստացել է ընտրություններում հաղթանակի դեպքում արգելել իր վարչակազմի բարձրաստիճան անդամներին՝ կապված լինել տարբեր կորպորացիաների հետ։










































