Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը հայտարարել է, որ Անկարան դրական է վերաբերում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև համագործակցության եռակողմ ձևաչափի ստեղծմանը։
Դեսպանի խոսքերով՝ Ադրբեջանը նույնպես ամեն կերպ աջակցում է եռակողմ համագործակցության նման ձևաչափին. «Թուրքիան շահագրգռված է հարևան երկրների միջև հարաբերությունների նպատակամղված զարգացման մեջ և արդեն վաղուց օգտագործում է տարածաշրջանային շփումների ձևաչափը՝ հանգելով փոխշահավետ որոշումների։
Համագործակցության նման սխեմաները հաջողությամբ կիրառվում են Բալկաններում ու Հարավային Կովկասում»։









































