Երկու նպատակները՝ Վրաստանի հաջողությունը Վիլնյուսի գագաթնաժողովում և անցյալի ժառանգության դեմ պայքարը չպետք է հակասեն միմյանց: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Բաթումում տեղի ունեցող «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովում:
Նրա խոսքերով՝ խոսակցություններն այն մասին, որ Վրաստանը չի հասնի հաջողության Վիլնյուսի գագաթնաժողովում, առասպելներ են:
Նա նշել է, որ երկրորդ ասռապելն այն է, որ նշանակություն չունի, թե պետությունն ինչպես է աշխատում անցյալի ժառանգության վրա, և որ ԵՄ-ն բավականաչափ ակտիվ չէ և չի ընկալում այն գործընթացները, որոնք իրականացվում են երկրում:
«Դա ճիշտ չէ, քանի որ մենք հետևում ենք մեր գործունեությանը Վրաստանում: Բոլոր գործընթացները կարևոր են ԵՄ-ի համար: Չափորոշիչները և արժեքները պետք է կատարվեն, որպեսզի միասին հասնենք հաջողության»,- ասել է նա:
Ֆյուլեի խոսքերով՝ վերջին 9 ամիսների ընթացքում սա իր երրորդ այցն է Վրաստան, ինչը ևս մեկ անգամ հաստատում է երկրի կարևորությունը ԵՄ-ի համար:









































