France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները ծրագրել են առգրավել 187 գործարարի ակտիվներ, որոնք կապված են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ:
Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում խուզարկություն էր իրականացրել Ստամբուլում և թուրքական այլ նահանգներում՝ ավելի քան 100 հասցեում:
Գործողությունն առնչվել է այն ընկերություններին, որոնց կասկածում են Գյուլենի շարժումը ֆինանսավորելու համար: Դատախազությունն արտոնել է 187 գործարարի կալանավորելը: 60 ձեռնարկատեր ձերբակալված է, որոնց թվում կան նաև ընկերությունների ղեկավարներ:






































