Ռումինիայի՝ կազմակերպված հանցագործության և ահաբեկչության վարչությունը բաց քրեական գործ է նախաձեռնել բրիտանական Sky News հեռուստաալիքի նկարահանող խմբի դեմ, ում պատկանում է երկրում զենքի առևտրի մասին հաղորդումը, հայտնում է Agerpres-ը:
«Մեծ Բրիտանիայից Sky News-ի նկարահանող խմբի մասնակիցները ԶԼՄ-ների միջոցով կանխամտածված հաղորդել և տարածել են կեղծ տվյալներ Ռումինիայում զենքի երթադրյալ առևտրի մասին՝ չնայած այդ տեղեկատվությունը իրական չէ»,- ասված է Բուխարեստի վերաքննիչ դատարանի որոշման մեջ:
Դատական աղբյուրների խոսքով՝ ռումինական կողմը լրագրողներին լսելու համար նախատեսում է պատրաստել հատուկ դատական հանձնաժողով: Իսկ Ռումինիայի 3 քաղաքացիներ, ովքեր մասնակցել են հաղորդմանը, օգոստոսի 12-ից գտնվում են նախնական կալանքի տակ:









































