Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է ակումբի տրանսֆերային ծրագրերը:
«Տրանսֆերային շուկայում խելահեղ իրավիճակ է: Ակումբում հիանալի գիտեն գաղափարներիս մասին: Մենք պետք է ճիշտ լուծումներ գտնենք թիմը հզորացնելու համար, ոչ թե աշխատենք տրանսֆերային շուկայում` աշխատելու համար:
Մենք հարմար տարբերակներ ենք փնտրում, բայց ես գոհ եմ այն ֆուտբոլիստներից, ովքեր արդեն թիմում են: Մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը երկու շաբաթ ժամանակ ունենք: Կհետևենք տրանսֆերային շուկայում կատարվող զարգացումներին»,- «արիստոկրատներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կոնտեի խոսքերը:








































