Եգիպտոսի ընդդիմությունը հավանություն չի տվել սահմանադրական հռչակագրին, որի ընդունման մասին հրամանը տվել էր Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փաստաթղթով նախատեսվում է Սահմանադրական ասամբլեա գումարել՝ երկրի Հիմնական օրենքում երկու շաբաթվա ընթացքում փոփոխությունների նախապատրաստման և հռչակագրի հրապարակումից 6 ամիս անց խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:
Եգիպտոսում խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժ է համարվում «Ազգային փրկության ճակատը», որը միավորում է մի քանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների, որոնք գլխավորում են հայտնի հասարակական գործիչներ, օրինակ՝ ԱՊԼ նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան և ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամմադ Ալ-Բարադեյը:
Ինչպես հաղորդվում է՝ «Ազգային փրկության ճակատը» հայտարարել է փաստաթղթում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:









































