Ռիոյում Օլիմպիադա-2016-ի բացման արարողության ամենավառ շոուներից մեկը բրազիլացի 36-ամյա սուպերմոդել Ժիզել Բունդհենի ելույթն էր. գեղեցկուհին «Մարականա»-ում իր հանրահայտ քայլվածքով անցավ 150 մետր՝ «Աղջիկը Իպանեմայից» երգի ներքո, որը կատարում էր Դանիել Ժոբիմը:
«Դա, անկասկած, իմ կյանքի ամենաերկար պոդիումն էր, և ամենամեծ թվով մարդիկ էին հետևում իմ քայլվածքին: Դա շատ յուրահատուկ պահ է իմ երկրի համար, և ես շոյված եմ, որ ինձ հրավիրել են մասնակցելու այդ իրադարձությանը»,- ասել է Ժիզել Բունդհենը:
Հանրահայտ մոդելը պոդիում էր բարձրացել բրազիլացի դիզայներ Ալեքսանդրե Հերչովիչի հեղինակած ոսկեզօծ զգեստով:










































