Ամերիկացի և շվեդ գիտնականները նշել են Վեներայի վրա կյանքի համար պիտանի պայմանների հնարավոր առկայության մասին և կարծիք են հայտնել, որ անցյալում, հավանաբար, այն բնակելի է եղել: Այս մասին ուսումնասիրությունները հրապարակվել են Geophysical Research Letters ամսագրում:
Աստղագետների պնդմամբ՝ եթե Վեներան պտտվեր 16 երկրային օր ավելի դանդաղ, քան այժմ, նրա մակերևույթի և մթնոլորտի ջերմաստիճանը համեմատելի կլիներ Երկրագնդի ցուցանիշներին:
Գիտնականները վկայում են, որ մոտավորապես 715 միլիոն տարի առաջ Վեներայի եղանակային պայմանները հազիվ թե պիտանի լինեին կյանքի համար, սակայն եթե նրա մակերևույթին ի սկզբանե գոյություն ունենար ոչ խորը օվկիանոս, ավելի վաղ ժամանակներում մոլորակի վրա հնարավոր է լինեին պարզունակ կյանքի համար պիտանի պայմաններ:








































