Mars City Design նախագիծը Kickstarter-ում միջոցներ է հավաքել մարսյան քաղաքի նախատիպի ստեղծման և թեսթավորման թեմայով գիտաժողով անցկացնելու համար, հայտնում է N+1-ը՝ հղում անելով Qz.com-ի հրապարակումին:
Mars Сity Design-ը ստեղծվել է ինքնաապահովվող մարսյան քաղաքների նախագծերին օգնելու համար: Մրցույթին մասնակցելու համար ընտրվել են 25 նախագիծ: Mars Сity Design-ը կընտրի 3 լավագույները և դրանք 3D տպիչով կտպի Մոհավե անապատում, որտեղ 3 տարի տեղի կունենա դրանց թեսթավորումը:
Գիտաժողովին կմասնակցեն տիեզերական ճյուղի փորձագետներ և NASA-ի մասնագետներ, որոնք հաղթողների հետ կքննարկեն նրանց նախագծերը:
Գիտաժողովի նպատակը հանդիսանում է 4 մարդ Մարս վերաբնակեցնելու համար բազա ստեղծելը: Պլանավորվում է, որ մարսյան քաղաքում ապագայում կտեղավորվի մինչև 1000 մարդ:








































