Քլինթոնի ընտանիքը երկուշաբթի իր կենտրոնում ներկայացրել է բարձրաշխարհիկ կանանց հագուստներ, որոնց հեղինակը Օսկար դե լա Ռենտան է:
Ցուցանմուշներում ներառված է ծովի ալիքների գույն ունեցող Քլինթոնի կոստյումը: Դրանով է նա հայտնի լուսանկարում՝ սենատորների առաջ երդվելիս: Այս մասին հայտնում է CBS-ը:
Քլինթոնը շնորհակալություն է հայտնել 80-ամյա մոդելյորին (ում կարողությունը հասնում է մոտ 200 մլն դոլարի) երկրի առաջին դեմքերի հետ աշխատանքի համար:
«Օսկարը իսկապես մեծ աջակցությամբ է շրջապատել առաջին լեդիներին՝ ինձ, Նենսի Ռեյգանին, Լորա Բուշին,»,- ասել է Քլինթոնը:
Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի խոսքով՝ Քլինթոնը «միշտ ուներ պատշաճ տեսք, երբ կրում էր Օսկարի հագուստները»:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կատակել էր, որ նա երբեմն ափսոսում է, որ այդպես էլ չի կրել Դե լա Ռենտայի ոչ մի զգեստ:
Քլինթոնի կոստյումը ցուցադրված է Լորա Բուշի կարմիր քաշմիրից զգեստի հարևանությամբ, որը նա կրել է 2008թ., և Նենսի Ռեյգանի մարմնագույն կոստյումի մոտ, որոնք նույնպես պատկանում են Օսկար դե լա Ռենտային:










































