Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ քաղցկեղի բուժման այլընտրանքային մեթոդներ առաջարկող կլինիկայի 4 հիվանդներ մահացել են: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:
Biologisches Krebszentrum կլինիկան գտնվում է Բրյուգեն կոմունայում՝ Հոլանդիայի սահմանից ոչ հեռու:
Ոստիկանությունը մահվան մասին առաջին հաղորդագրությունը ստացել է երկուշաբթի, երբ մահացել է նիդերլանդցի հիվանդը, որը բուժվելիս է եղել կրծքագեղձի քաղցկեղից: Հինգշաբթի հայտնի է դարձել ևս 3 հիվանդի՝ 2 նիդերլանդցիների և բելգիացու մահվան մասին:
Իրավապահները պարզում են մահվան պատճառները և կոչ են անում բոլորին՝ ովքեր երբևէ բուժվել են այդ կլինիկայում, կապվել իշխանությունների հետ:










































